
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի գրառումը ֆեյսբուքյան էջում:
Ոստիկանություն ջան, փողոցների գծանշումները կատարեք կամ թարմացրեք: Վառ օրինակներից մեկը Մյասնիկյան պողոտան է /գազանանոցի ճանապարհը/: Գիշերը քիչ է մնում խոշորացույց պահես, նոր քշես: Մեկ էլ շարունակեք թեթևացնել վարչական տուգանքները, անմիաստ ու հիմար բաներ շատ կան: Այո, պետք է աշխատել, որ խախտումներից շատերի համար նախատեսվող պատասխանատվությունը լինի նախզգուշացնող, վարորդին թասիբի գցող, այլ ոչ թե պատժող: