Դավիթ Գյուրջինյան. «Հանուն մեր նյարդերի – 166»
Advertisement 1000 x 90

Դավիթ Գյուրջինյան. «Հանուն մեր նյարդերի – 166»

«Հոգնատանջ մի բառ ունենք՝ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ:

Բառարանները բացատրում են այսպես՝ «նոր ուժեր հավաքել, նոր ուժեր ցուցակագրել» կամ մանրատած՝ «1. շատերին վարձել, վարձով հավաքել մի բանի համար, 2. կողմնակիցներ գտնել, ներգրավել, 3. համալրել, կազմը ուժեղացնել, 4. համախմբել, միավորել»:

Սովորաբար ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ ԵՆ մարդկանց, կռվողների, աշխատուժ…

Ոմանց դա քիչ թվաց, և ՀԱՎԱՔԵԼ-ու բեռը ևս դրվեց այս խեղճի վրա (ախր հավաքել-ը շա՜տ պարզ էր, իսկ իրենք զարգացա՜ծ, գիտո՜ւն): Դրա համար էլ հիմա ամեն ինչ հավաքագրում են՝ է՛լ վարձը, է՛լ հարկերը, է՛լ վիճակագրական տվյալները…

Բայց որ վիզաների կենտրոնում անձնագի՜րն են հավաքագրում, չգիտեի:

ՉՀԱՎԱՔԱԳՐՎԵ՞ՆՔ հանուն մեր նյարդերի: 🙂

#Հանուն_մեր_նյարդերի»,

Ֆեյսբուքյան էջում գրել է լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:



Նման նյութեր