Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարելիս չծխեն և աղբ չնետեն դուրս: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում նկատել է, թե ինչպես է տաքսու ավտոմեքենայի վարորդը աղբը նետում մեքենայից դուրս: Վ. Օսիպյանը, իջնելով ծառայողական ավտոմեքենայից, մոտենում է օրինախախտ վարորդին և հորդորում, որպեսզի նա իր նետած աղբը փողոցից վերցնի և տեղափոխի աղբարկղ: Վարորդը գլխիկոր հեռացնում է իր նետած աղբը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ՀՀ ոստիկանապետը իր ծառայողական ավտոմեքենայով եղել է առանց թիկնապահների:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ նշված դեպքից և հորդորում է վարորդներին, որպեսզի նրանք նման քայլ չանեն: