Միգուցե ՀՀԿ-ից դուրս է գալիս, որ կառավարության դեմ ավելի անկաշկանդ գործի. Ստյոպա Սաֆարյան
Advertisement 1000 x 90

Միգուցե ՀՀԿ-ից դուրս է գալիս, որ կառավարության դեմ ավելի անկաշկանդ գործի. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով armlur.am-ի հրապարակմանը, գրել է.

«Ա՜խ, ոնց են կայֆավատ լինում ՀՀԿ-ի վրա:)))

Պարզվում է, ՀՀԿ կուսակցության անդամակցությունը կաշկանդել է հանուն ժողովրդի աշխատելուն: Աչքներդ էլ հանում է:

ՔՊ, նայեք, ՀՀԿ-ին ու միգուցե պատկերացնեք, որ մի օր էլ ձեր շարքներն անցած պաtեհապաշտներն են այսպես թռնելու ձեր վրայից՝ ձեզ էլ խորտակելով ու ա’յ էսպես քար դնելով:

Կուզեմ, որ այս օրին չարժանանաք ու հասկանաք, որ իշխանության մեջ մարդկանց ներգրավելու առանցքային պայմանը ՔՊ-ական դարձնելը չէ:

Դեհ, իսկ որ մասամբ խոստովանեց, որ տեղում կազամկերպված բողոքի ակցիաներում իր մատիկն էլ կա, կարծում եմ սուր աչքից չի վրիպում…

Միգուցե ՀՀԿ-ից դուրս է գալիս, որ կառավարության դեմ ավելի անկաշկանդ գործի, մանավանդ որ ասում է, թե կառավարության առաջարկը չընդունվեց ժողովրդիՍ կողմից…»:



Նման նյութեր