Սուրեն Մանուկյան. «Հայկ Դեմոյանին խորհուրդ կտամ մտածել, ինչպես է դուրս գալու իր հնչեցրած սուտ ու անհիմն մեղադրանքներից ու ակնարկներից». aravot.am
Advertisement 1000 x 90

Սուրեն Մանուկյան. «Հայկ Դեմոյանին խորհուրդ կտամ մտածել, ինչպես է դուրս գալու իր հնչեցրած սուտ ու անհիմն մեղադրանքներից ու ակնարկներից». aravot.am

Այսօր տեղեկացրեցին, որ «Ժողովուրդ» օրաթերթում ՀՑԹԻ-ի նախկին տնօրեն Հ.Դեմոյանն իմ անունն է նշել իր գրառման մեջ հիշատակված ԿԳՆ-ի «հովանավորյալի» դերում։ Եվս մեկ անգամ փորձեցի ընթերցել նրա ֆեյսբուքյան գրառումը։ Փորձեցի, քանի որ գրելաոճը, զզվանքից բացի, ոչ մի այլ զգացում չի առաջացնում։

Ասեմ, որ ինձ վերաբերող հատվածում «դոկտոր» Դեմոյանը մի քանի բացահայտ սուտ տվյալ է գրում, հիմնվելով իր վատ երևակայության վրա:

ա. ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին ճանաչում եմ որպես արաբագետի, ինչպես և այս ոլորտում ներգրավված տասնյակ այլ գիտնականների եմ ճանաչում, սակայն երբեք մոտ ընկերական հարաբերություններ չեմ ունեցել։ Նրա հետ երբեք չեմ եղել Դամասկոսում։ Հ.Դեմոյանը ստում է։

բ. Սուտ է, որ Թանգարան աշխատանքի չեմ գնացել հինգ ամիս։ Գնացել եմ մշտապես՝ բացառությամբ գործուղումների ժամանակ երկրից բացակայելու ընթացքի, յուրաքանչյուր ամիս երբեմն բացակայել եմ մի քանի օր՝ այլ գրադարաններում աշխատանք իրականացնելու, դասախոսություններ (բոլորն էլ վերաբերել են բացառապես իմ մասնագիտությանը՝ Ցեղասպանագիտությանը) կարդալու պատճառով, որոնց համար ստացել եմ ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնակատար Գ.Վարդանյանի թույլտվությունը, ինչի վկայությունն է նաև այն, որ նրանից երբեք չեմ ստացել ոչ բանավոր, ոչ գրավոր նկատողություն… Հ.Դեմոյանը ստում է։

գ. Երբ գրում է «իրենց ընկերոջ ու հովանավորյալի կողմից իրականացված այլանդակությունների» մասին, ապա թող բարի լինի կամ մանրամասնել կամ իրավապահ մարմիններ դիմել, ինչի փորձը նա ունի՝ ԱՄՆ-ում գտնվելու ժամանակ ինձ վրա ոստիկանություն ուղարկելով նույն ծիծաղելի հիմնավորմամբ, թե «զավթել եմ իր աշխատասենյակը», երբ, իր իսկ համաձայնությամբ, ԳԱԱ-ի հրամանով նշանակված էի ՀՑԹԻ-ի տնօրենի պաշտոնակատար։

դ. Ասում են, որ մարդ միշտ ուրիշներին չափում է իրենով։ Դրա համար Հ.Դեմոյանը, ով իր ամբողջ կյանքում սրա-նրա հովանավորյալն էր, հիմա էլ նման երևույթ է փնտրում մի տեղում, որտեղ դա չկա։ Հ.Դեմոյանը ստում է։

ե. Եվ վերջապես, այսօրվա «Ժողովուրդ» թերթում նա հնչեցրել է մի միտք, թե, իբր, ես ուզում եմ դառնալ Թանգարանի տնօրեն։ Ահա այստեղից էլ պետք էր ամեն ինչ սկսել։ Դեմոյանի ոչ ադեկվատ երևակայությունը վերագրել է ինձ մի բան, որը երբեք չի եղել։

զ. Եվ վերջինը՝ չեմ ուզում այլևս ներքաշված լինել այս տհաճ և մեր ժողովրդին ու Ծիծեռնակաբերդին անվայել սկանդալի մեջ։

Խնդրում եմ ԿԳՆ-ին, ՀՑԹԻ-ի Հոգաբարձուների խորհրդին և բոլոր իրավասու մարմիններին՝ ՀՑԹԻ-ի տնօրենի թափուր պաշտոնի հարցին շուտափույթ լուծում տալ, այլապես հենց նման շահարկումներն ու անառողջ աղմուկն են, որ լուրջ սպառնալիք են դառնում Թանգարանի բնականոն գործունեության համար։ Համբերություն բոլորիս։

ՀՑԹԻ-ի գիտական գծով փոխտնօրեն Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ամբողջությամբ՝ aravot.am