
Մանվել Գրիգորյանի կալանավորումից և նրա ընտանիքի մյուս անդամների Էջմիածնից խորհրդավոր կերպով անհետանալուց հետո անտեր են մնացել գեներալի թանկարժեք ցեղատեսակի շները: Շների կացարանը Մանվել Գրիգորյանի Էջմիածնի Ալավերդյան փողոցի տան հարևանությամբ գտնվող տարածքներում է:
Ականատեսները պատմում են, որ օրեր շարունակ անտերության մատնված շներն օր ու գիշեր աղմկում, կաղկանձում են սովից՝ խանգարելով շրջապատի անդորրը: Կենդանիների պաշտպանության կազմակերպությունները մինչ օրս չեն զբաղվել այս հարցով, նրանց արձագանքը կարևոր է և օրախնդիր: