Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Այսպիսին ենք հիշում և այսպիսին է եղել մի քանի տասնամյակ առաջ այս պատմական շենքը՝ Ֆադեյ Քալանթարյանի եկամտաբեր տունը Երևանի կենտրոնում, Արամի 9 հասցեում, որտեղ 1917-1919 թթ. ապրել է Արամ Մանուկյանը: Շենքն այժմ ներառված է «Հին Երևան» նախագծի մեջ:
Պարզվում է՝ 1990-ական այս շենքն արդեն իսկ գտնվում էր վթարային վիճակում, և ահա «ԼՎ Արքիթեքթս» արվեստանոցը ճարտարապետ Լևոն Վարդանյանի ղեկավարությամբ կազմել էր վերականգնման նախագիծ և ներկայացրել Կենտրոն թաղապետարան:
Նախագիծը հաստատվել էր և թաղապետարանը պատրաստակամություն էր ստանձնել ֆինանսներ հատկացնել շենքը վերականգնելու համար: Սակայն աշխատանքը կանգնեց, երբ Ա․ Զուրաբյանը դուրս եկավ թաղապետի պաշտոնից։
Լուսանկարը՝ «Հին Երևան թաղամաս/Old Yerevan quarter» ֆեյսբուքյան էջից: