«911» ծառայություն հունիսի 28-ին՝ ժամը 22:24-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Եղեգնավան գյուղի Շիրվանզադե փողոցի թիվ 44 տան բնակիչը (Ի. Ա., 2002 թ.) հունիսի 28-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, տանից դուրս է եկել և չի վերադարձել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 22:50-01:20-ը Եղեգնավան և Այգավան գյուղերի դաշտամիջյան հատվածում իրականացվել են 16-ամյա տղայի որոնողական աշխատանքները:
Որոնողական աշխատանքներին մասնակցել են 3 փրկարար, 6 ոստիկան և Եղեգնավան գյուղի 30 բնակիչ:
Աշխատանքներն ավարտվել են անարդյունք: