Մանվել Գրիգորյանի հայրական տնից գողություն է կատարվել
Advertisement 1000 x 90

Մանվել Գրիգորյանի հայրական տնից գողություն է կատարվել

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի Արշալույս գյուղում գտնվող հայրական տնից գողություն է կատարվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հունիսի 28-ին` ժամը 15:30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում, օգտվելով առանձնատանը մարդկանց բացակայությունից, անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանի ճաղավանդակը և մուտք գործել Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել անկողինները, դարակները, իրերը:

Գողության դեպքի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: