Քաղքենի արվեստը շարունակում է իր հաղթական ու անպատնեշ շքերթը. Սյունե Սևադա
Advertisement 1000 x 90

Քաղքենի արվեստը շարունակում է իր հաղթական ու անպատնեշ շքերթը. Սյունե Սևադա

Սյունե Սևադայի ֆեյսբուքյան հրապարակումը. «Հենց քիչ ժամանակ առաջ էլ որոշակի մարդկանց շրջանում հայտնի երգչուհիներից մեկի տեսահոլովակն է հրապարակվել, որտեղ նա՝ եթե իրեն հարցնենք, վստահ եմ, որ կասի, թե երգի մեջ իսպանական մելիզմներ է օգտագործում, բայց գործնականորեն սարսափելի անճաշակ կլկլոցներ է «խաղացնում», երգն էլ ոչ տանում, ոչ՝ բերում է, «ցավդ տանեմով» է համեմում։ Նայում ես՝ սիրունիկ կին է, տեսահոլովակը նկարահնվել է արտասահմանում, օգտագործել են զիլ տեխնիկա, ստացել հետաքրքիր կադրեր, ճաշակով հագուստ է կրում, պրոֆեսիոնալ շպար ու սանրվածք ունի․․․

Բայց կլկլացնում է։ Կլկլացնում է, որովհետև իր «ներսը» դա է պահանջում՝ կլկլացնել՝ անգամ Իտալիայի ամենանրբաճաշակ թանգարանում, Հռոմի փողոցներում, աշխարհի լավագույն արվեստի կենտրոնների հենց ամենակենտրոնում՝ կլկլացնել ու դա հրամցնել իսպանական մելիզմների, երբեմն անգամ, մեղա-մեղա, հայկական-ժողովրդական խաղիկների անունի տակ։ Որովհետև երբ մարդը ներքուստ քաղքենի է, չի կարող աչքերը բաց նայել իրականությանը, ասել՝ գիտեք ինչ կա, ինձ դուր է գալիս ռաբիսությունը, ես ուզում եմ կլկլացնել ու դա չխցկել գեղեցիկ փաթեթավորած տեսահոլովակի մեջ՝ ձևացնելով, թե չեմ կլկլացնում, այլ արտասահմանյան երանգ եմ ուղղակի տալիս։

Տվեք ինձ իմ փայլիկներով հավաքած «ֆոնը», «բլոկի» վրա հավաքած երաժշտությունը, ես անկեղծ, առանց ձևականությունների, կաշխատեմ իմ գումարը՝ թիրախ լսարանի համար «դըցըկ-դըցըկ» մակնիշի՝ ոտանավորների վրա հավաքած երգեր «խզարելով»։ Եվ սա կլիներ ազնիվ ցանկություն, շատ ավելի հարգի ու ընդունելի, քան սուպեր-արտասահմանյան տեսահոլովակների տակ ներսի փայլիկներն ու «դըցըկ-դըցըկի» ռիթմը խցկելը՝ ինչպես շատերն են անում»։

Ամբողջությամբ՝ champord.am



Նման նյութեր