ԱԱԾ-ն ձերբակալել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին
Advertisement 1000 x 90

ԱԱԾ-ն ձերբակալել է քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին

Ըստ շրջանառվող լուրերի, երեկ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանևսկոյին:

Արդեն տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում, մի քանի ժամ գործողություններ է իրականացրել: Այդ գրասենյակը պատկանում է Արտյոմ Կանևսկոյին:

ԱԱԾ-ն հաստատել է գրասենյակում գործողություն կատարելու մասին տեղեկությունները և խոստացել մանրամասներ հայտնել ավելի ուշ:

Թե ինչ գործի շրջանակներում է ձերբակալվել Կանևսկոյը այս պահին հայտնի չէ: Չի բացառվում, որ նա ձերբակալվել է քրեական հեղինակություն Դոն Պիպոյի մահափորձի գործով: