«Հայկական բնապահպանական ճակատ» կազմակերպության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանի հրապարակումը.
Շատերը չեն պատկերացնում, թե ինչ հեռավորության վրա է Ջերմուկն Ամուլսարից։ Նայեք այս կարճ տեսանյութը, պատկերացրեք և եզրակացրեք ինքներդ, թե ինչ է սպասվում Ջերմուկ առողջարանային քաղաքին և նրա հանրահայտ հանքային ջրերին։
Տարածենք թող մարդիկ տեսնեն։
Հ․Գ․ Տեղեկացնեմ, որ 2009թ․-ից սկսած Ամուլսարի վերաբերյալ 5-6 նախագիծ են հաստատել մերժված հանցագործ կառավարություններն ու Ջերմուկ քաղաքը ընդգրկված չի եղել որպես այդ ծրագրի ազդակիր համայնք և օրենքով պահանջվող ոչ մի հանրային քննարկում չի անցկացվել Ջերմուկում։ Միայն 2016-ին Ջերմուկը համարվեց ազդակիր համայնք, բայց կրկին քաղաքում ոչ մի հանրային քննարկում չարվեց։
Այս փաստերն օրենքի և Օրհուսի կոնվենցիայի կոպտագույն խախտումներ են, քանի որ Ջերմուկի և Կեչուտի բնակիչները զրկված են եղել Ամուլսարի ծրագրի ամենավաղ փուլերում որոշումների կայացմանը մասնակցելու և իրենց կարծիքը ներկայացնելու հիմնարար իրավունքից։ Նրանք նաև զրկված են եղել ՀՀ դատարաններում իրենց խախտված իրավունքները պաշտպանելու հնարավարությունից, քանի որ դատարանները չեն ընդունել իրենց հայցերը։