«Հայկական բնապահպանական ճակատ» կազմակերպության համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանի հրապարակումը.
Կարևոր նկատառում․
Ամուլսարում խնդիրը ոչ թե Լիդիանն է, ոչ թե ԱՄՆ-ն, Անգլիան, Կանադան, Ռուսաստանը կամ մի ուրիշ պետություն, այլ այն, որ նախկին կառավարությունները թույլ են տվել մի հանքի շահագործման ծրագիր մի այնպիսի կարևորագույն ջրաբանական, աշխարհագրական և սոցիալ-տնտեսական տարածքում, որտեղ անկառավարելի էկոլոգիական և այլ ռիսկերը խաթարելու են Հայաստանի պետական անվտանգությունը։
Այպես որ այդ տարածքում ոչ մի հանք չպետք է լինի, ոչ մի այսպես կոչված նորագույն տեխնոլոգիայով կամ ինչ-որ անհասկանալի միջազգային ստանդարտներով կամ այլ հիմնավորումներով։
Մասնագիտական հիմնավորումները ներկայացվել են դեռ 2010 թվից սկսած, որոնք ցավոք անտեսվել են մերժվածների կողմից։ Հիմա ունենք մեր ժողովրդական կառավարություն, որը պետք է քայլ անի ու չենթարկվի տարբեր պետությունների կամ միջազգային ֆինանսական կառույցների ճնշումներին։ Մենք բոլորս մեր կառավարության հետ ենք և ամեն կերպ ստարելու ենք այս հարցում։
Ամուլսարը մնալու է սար, Ջերմուկը, Սևանը և Հայաստանը մնալու են մաքուր։
Հաջողություն բոլորիս