Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Լավ կլինի, եթե կառավարությունը (ասենք Ոստիկանության կայքում) ամսական կտրվածքով հրապարակի, թե արագաչափերի և տեսանկարահանող սարքերի միջոցով քանի խախտում է արձանագրվել, ինչ գումար են կազմել տուգանքները, փաստացի ինչքան է վճարվել վարորդների կողմից, և ինչպես են բաշխվել այդ գումարները (ինչքան է ստացել Սեքյուրիթի դրիմը, ինչքան է գնացել արտաբյուջետային հաշվին, և այդ հաշվից ինչ ելքեր են եղել)։
Մեծ բան չի, բայց ամեն դեպքում լրացուցիչ թափանցիկություն է, չի խանգարի 🙂 »: