Instagram-ի նոր գործառույթը թույլ է տալիս երաժշտություն հավելել Stories-ի տեսանյութերին
Advertisement 1000 x 90

Instagram-ի նոր գործառույթը թույլ է տալիս երաժշտություն հավելել Stories-ի տեսանյութերին

Instagram սոցիալական ցանցը հունիսի 28-ին թողարկել է նորացում, որի շնորհիվ նրա հավելվածում հնարավորություն կհայտնվի երաժշտություն հավելել Stories-ի տեսանյութերին: Այդ մասին հաղորդվում է Instagram-ի մամուլի տեղեկագրում: Stories-ը գործառույթ է, որի օգնությամբ կարելի է բեռնել լուսանկարներ և մինչև 15 վայրկյան տևողությամբ կարճ տեսանյութեր: Դրանք հասանելի են 24 ժամվա ընթացքում:

«Այժմ դուք կարող եք սաունդթրեք ավելացնել Stories-ին, որը կհամապատասխանի ցանկացած պահի և կօգնի հայտնել, թե ինչպես եք դուք ձեզ զգում: Instagram Stories-ն ամեն օր օգտագործում է 400 մլն մարդ: Մենք ուրախ ենք մեր հանրակցությանը նոր միջոցներ տալ իրենց ավելի մոտ զգալու իրենց ընկերներին ու ֆոլլովերներին»,- ասված է մամուլի տեղեկագրում: Նշվում է, որ համապատասխան կոմպոզիցիան կարելի է տեսագրումն սկսելուց առաջ ընտրել Instagram-ի գրադարանից: Ավելի վաղ սոցիալական ցանցը թողարկել է նորացում, որի շնորհիվ ծրագրում հայտնվել է տեսազանգի գործառույթ: