Հայկ Սողոմոնյանի հրապարակումը.
ԿԳ նախարարության անհեթեթ որոշման մասին․․․
Այս տարի ընդունվել եմ Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց (ETH Zurich), որը մտնում է աշխարհի լավագույն 50 համալսարանների մեջ, ըստ ARWU World (Shanghai Ranking)-ի 19-րդն է։
2010-2013 թ․ սովորել եմ Երևանի ֆիզմաթ դպրոցում, հաջողությամբ մասնակցել եմ տարբեր օլիմպիադաների՝ ֆիզիկա, մաթեմատիկա և աստղագիտություն առարկաներից, այդ թվում նվաճել եմ 2013 թ․ աստղագիտության միջազգային օլիմպիադայի (IAO) բրոնզե մեդալ։
2013 թ․ դեկտեմբերին ծնողներիս հետ տեղափոխվել եմ Գերմանիա, որտեղ նրանք աշխատում են որպես ակնաբույժ։ Տեղափոխվելուց հետո, չնայած լեզվական բարդույթներին, շարունակել եմ մասնակցել բազմաթիվ մրցույթների, օրինակ՝ այս տարի Գերմանիայի ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայում զբաղեցրել եմ 3-րդ հորիզոնականը։
Ակադեմիական տարկետում ստանալու նպատակով դիմել եմ ԿԳ նախարարություն, քանի որ համապատասխանում եմ վերջերս ընդունված կառավարության որոշման չափորոշիչներին, մասնավորապես՝ ըստ ARWU World (Shanghai Ranking)-ի աշխարհի լավագույն 50 համալսարաններից մեկն ընդունվելու պայմանին։
Այդուհանդերձ, ստացել եմ անսպասելի և անհիմն մերժում բանավոր կերպով: Տեղեկացել եմ, որ մերժման պատճառը իմ scholarship չունենալն է (*մանրամասներն ու օրենքի կետերը ստորև կցված են հղումով)։
Ես, որպես արտասահմանցի դիմորդ, ըստ ETH Zurich-ի կանոնակարգի կարող եմ դիմել scholarship-ի միայն 3-րդ կիսամյակից սկսած։ Եվ նույնիսկ դիմելու դեպքում էլ, քանի որ ETH-ը ֆեդերալ համալսարան է, որտեղ տարեկան վճարն ընդհամենը 1298 շվեյցարական ֆրանկ է (~1315$) և այդ վճարի համեմատ իմ ծնողները վճարունակ են, ինձ համալսարանը scholarship չի տրամադրի (*մանրամասները և համալսարանից գրավոր պատասխանը ստորև կցված են հղումով)։
Տարկետման մրցույթի ընթացքում, երբ տեղեկացա scholarship-ի այդ տարօրինակ պահանջի մասին, մի քանի անգամ, տարբեր եղանակներով փորձեցի խնդիրը բարձրաձայնել նախարարությունում և բացատրել իրավիճակը, բայց ապարդյուն՝ ո՛չ հիմնավոր պատասխան ստացա, ո՛չ էլ տեսակետս հաշվի առնվեց։
Այժմ ձայնս լսելի դարձնելու համար ստիպված եմ դիմել հանրության օգնությանը։
Հարգելի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan, հուսով եմ կպատասխանեք այս գրառմանը և կձեռնարկեք այս խտրական մոտեցման վերանայումը։
Իրավիճակը ավելի մանրամասն ներկայացրել եմ այստեղ՝https://drive.google.com/open?id=1XxT05bnUcuXZIPWVErv8c277TOmfxR7mudY3lkJ8aNE
*ETH Zurich ընդունվելուս մասին վկայող հաղորդագրությունը՝ https://drive.google.com/open?id=1gzXVG2KoFx1FdXoHYd3Gd49PS_fHvKa3
*Վերոնշյալ չափորոշիչները կարող եք գտնել 9․1 կետում՝https://drive.google.com/open?id=13bQy5pIIvq7JIzVpo-JspcUmWSJVR8N6
*Համալսարանի վճարների և scholarship-ի մասին տեղեկությունները՝ https://www.ethz.ch/en/studies/financial.html
*Համալսարանից ստացած հաղորդագրությունը՝https://drive.google.com/open?id=1gdrwqGW33hdceK735QaMuUCN_NuNJaGZ