Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Կբացահայտվի՞ վերջապես Մարտի 1-ը.
Ակնհայտ է, որ Մարտի 1-ի գործի բացահայտման ուղղությամբ ոնց որ թե այժմ արագացված պրոցեսներ են ընթանում: Այսօր մամուլում հրապարակումներ եղան, որ այդ գործով վերսկսվել է ակտիվ քննությունը. սպանվածների հարազատները, իրավահաջորդները հարցաքննվել են, և այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ, արձագանքելով Հատուկ քննչական ծառայության կոչին, այցերով և զանգահարելով պատրաստակամություն են հայտնել աջակցել Մարտի 1-ի գործի անաչառ քննությանը։ Նաև հատուկ հայտարարությամբ հանդես է եկել Հայ Ազգային Կոնգրեսը:
Մի խոսքով՝ այդ գործի բացահայտման ուղղությամբ շատ ակտիվ աշխատանքներ են հիմա տարվում: Կարծես թե ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ հիմա արդեն բոլոր կողմերն են շահագրգռված, որ մինչև խորհրդարանական նոր ընտրություններ Մարտի 1-ի գործը բացահայտվի, և տասը տարի անց հնարավորություն ստեղծվի դատարանում լսել վերջապես այդ սպանդի գլխավոր կազմակերպիչների անունները: Չէ որ մենք բոլորս՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներս ենք հանդիսանում Մարտի 1-ի հանցագործության զոհը: