Իզաբելլա Աբգարյանի հրապարակումը.
Առաջին բանը, որ պիտի անի նորաթուխ պաշտոնյան, դռան զանգը տալուց ու ծաղիկներ նվիրելուց հետո, կնոջը պիտի ասի.
«Սիրելիս, խնդրում եմ մտքովդ չանցնի սոցցանցերում իմ խոսնակը ու PRշիկը դառնաս: Հանկարծ ընթերցողներիդ մոտ տպավորություն չստեղծես, թե ընտանյոք հանդերձ ենք աշխատում:
Եթե նույնիսկ իմ հասցեին քեզ համար տհաճ բաներ կկարդաս, լացիր, տուր ջարդուփշուր արա համակարգիչդ, բայց մտքովդ չանցնի իմ պաշտպանի դերը ստանձնես:
Երբեք չգրես, թե շատ կամ լավ եմ աշխատում: Թեպետ արդեն ասացի՝ լավ կլինի իմ մասին առհասարակ չգրես, եթե խորամանկ չես ու չես ուզում կարիերայիս վերջ տալ ու, տանը նստացրած, լոբի մաքրել տալ»: