ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն աշխատանքից ազատել է «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների պետերին և ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակվել: Նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ իր հրամանով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանը ազատվել է քրեակատարողական ծառայությունից և հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդուարդ Մյասնիկի Գրիգորյանին:
Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյանն էլ հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանին: