ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ առաջատար լրատվամիջոցներին տված հարցազրույցից հետո, համացանցում բուռն քննարկումներին զուգահեռ, օգտատերերից շատերը հումորային գրառումներ են կատարում: Օրինակ, ֆեյսբուքյան օգտատեր Համլետ Կիրակոսյանը գրում է. «Լֆիկ Սամոն 1 գիշերվա մեջ 789 անգամ զանգել է Կարեն Կարապետյանին, 987 հատ sms է ուղարկել, 547 նամակ է գրել…
Կարեն Կարապետյանն այդ ամենին պատասխանել է մեկ արտահայտությամբ՝ զանգերդ ու sms-ներդ շաքարով կտրեմ, լուսաստղով էլ կենացդ խմեմ…»:
Իսկ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը գրում է. «Ախր վարչապետ ջան, կարգին, ինտելիգենտ, սիրուն տղա ես, ինչի՞ ես սաղին ասում` ով ինչ ուզում է, թող ներմուծի Հայաստան… Բա որ վերցնեն ու մի հատ «ЦВЕТНОЙ РЕВОЛЮЦИЯ» ներմուծեն, մերոնք էլ растаможка չանեն ու քեզ զանգեն, ո՞նց ես տակից դուրս գալու…»: