Սաբոտաժ բառի բառարանային նշանակությունն ու Վարչապետի թյուրընկալումը
Advertisement 1000 x 90

Սաբոտաժ բառի բառարանային նշանակությունն ու Վարչապետի թյուրընկալումը

Նարեկ Սամսոնյանի գրառումը ֆեյսբուքյան էջում:

Իհարկե, թող ինձ ներեն «նոր Հայաստանի, հպարտ քաղաքացիները», որ ես` «հակապետականս» հանդգնում եմ անգամ մտքիս ծայրով անցկացնել, որ ՆԱ կարող է որևէ տերմին սխալ ընկալել, կամ չհասկանալ դրա նշանակությունը, բայց այդքանով հանդերձ պետք է ասեմ: Ուրեմն «սաբոտաժ» նշանակում է` աշխատանքային ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ դիտավորյալ չկատարումը կամ անփույթ կատարումը, որն արվում է որևէ ՀԱՄԱԿԱՐԳԻ (պետական ինստիտուտներ, կուսակցություններ, կոլեկտիվ մարմիններ և այլն) ներսում այդ համակարգի մասնիկը կազմող անձի կողմից: ՈՒրեմն սաբոտաժն անում են կոնկրետ որևէ պարտականություններ իրենց վրա վերցրած մարդիկ: Օրինակ կառավարության դեմ սաբոտաժ կարող են անել նախարարները, կամ աշխատակազմի առավել կարևոր պաշտոնատար անձինք:

Նախարարություններում կարող են սաբոտաժ անել փոխնախարարները, բաժնի պետերը, աշխատակազմի անդամները և այլն: Սաբոտաժ կարող են անել նաև կուսակցություններում, այլ իրավաբանական գրանցում ունեցող և առանց գրանցման` կամավորության հիման վրա ստեղծված միավորումներում դրանց այն անդամները, որոնց վրա դրված են ԿՈՆԿՐԵՏ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

Ժողովրդավարական պետության ներսում քաղաքացիների կողմից իրականացվող որևէ բողոքի ակցիա ՍԱԲՈՏԱԺ դիտարկելը դա կամ կատարյալ անգրագիտության, կամ ժամանակին քաղաքական տերմինները վատ սովորելու և/կամ ընդհանրապես քաղաքագիտություն/իրավագիտություն առարկաների դասաժամերից «փախչելու», կամ էլ` «Փոփոխված իրավիճակից» ժամանակավոր էիֆորիային տրվելու և դրա արդյունքում թյուրընկալում ունենալու հետևանք է:

Եվ ուրեմն. խորը գիտակցելով նվաստիս «հակապետական սաբոտաժ» անելու կանխավարկածը` խնդրում եմ փոխանցել Սաբոտաժ բառի իմաստային նշանակությունն ու խորհուրդ տվեք մի քիչ հանդուրժող լինել այլակարծության նկատմամբ: Վերջիվերջո ՀՀ հպարտ քաղաքացիներն իր առջև պարտավորություններ չեն ստանձնել, որ հիմա էլ «սաբոտաժ» անեն: Հավատացեք լյումպենին էժան կտերով կերակրելը կարճաժամկետ նշանակություն ունի, իսկ դրանով իշխանություն պահելու ձգտում ունեցող թիմը` ՀՀԿ-ից բեթար ապագա:

Հ.Գ. Ասում են երեկվանից «Նոր Հայաստանի» Վարչապետի թիկնազորը շատ տեսանելի ձևով ավելացրել են ու մարդ ես կարող ա, մեկ էլ տեսար, մի ամսից կարմիր լույսի տակ էլ չկանգնի, բայց դա կապ չունի, քանի որ երկրում իրավիճակ է փոխվել և հիմա նոր պաշտոնյաների բարեկամներն են պաշտոնի նշանակվում նախկինների բարեկամների փոխարեն: Նենց որ լավ եղեք, մինչ նոր «սաբոտաժ»:
#ձվերը_չուտեք
#թողեք_աշխատի
#Նոր_Հայաստան_սաբոտաժ_դուխոոոով



Նման նյութեր