Windows-ում չջնջվող վիրուս են գտել
Advertisement 1000 x 90

Windows-ում չջնջվող վիրուս են գտել

Ամբողջ աշխարհում օգտատերերն իրենց համակարգիչներում սկսել են հայտնաբերել All-Radio 4.27 Portable չջնջվող վնասաբեր ծրագիրը: Վիրուսի մասին գրառումներն առաջին անգամ հայտնվել են Malwarebytes ֆորումում, հայտնում է BleepingComputer պորտալը:

Վիրուսի թիրախում են հայտնվել Windows օպերացիոն համակարգով համակարգիչները: Օգտատերերը ջանադրորեն փորձել են վիրուսից ազատվել, սակայն չի հաջողվել գտնել այն ջնջելու մեխանիզմները:

Պաշտոնապես ռուսական արտադրության All-Radio 4.27 Portable ծրագիրը անվճար ունիվերսալ փլեեր է, որը թույլ է տալիս երաժշտություն լսել և հեռուստահաղորդումներ դիտել: Անհայտ հաքերներին հաջողվել է այն կեղծել և վարակված ԾԱ-ն որպես օրիգինալ տրամադրել:

BleepingComputer-ի փորձագետները նշել են, որ օգտատերերի մեծ մասը հայտնել են, որ ծրագիրը հայտնվել է Microsoft-ի արտադրանքի որոշ ակտիվացումներ բեռնելուց հետո: Վերլուծություն կատարելով՝ նրանք պարզել են, որ զոհերը որպես «բանալիներ» ստացել են aimp գովազդային փաթեթ, որն էլ վարակման պատճառն է դարձել: Հնարավոր ինֆեկցիաների շարքում կարող են լինել մայներներ, սփամերներ, տարբեր տրոյաներ, ինչես նաև վարակումը թաքցնող ռութքիթներ:

Ելնելով ծրագրային ապահովման բնույթից՝ այս վիրուսը ստեղծած հաքերները պատրաստվում են իրենց բիզնեսը կառուցել վարակման տվյալ սխեմայի վրա: Փորձագետները զգուշացրել են չօգտագործել ակտիվացման ծրագրերը, քանի որ դրանք կարող են վարակված լինել:

news.am



Նման նյութեր