Ասկերանում բեռնատարը շրջվել է. 2 մարդ տեղում մահացել է
Advertisement 1000 x 90

Ասկերանում բեռնատարը շրջվել է. 2 մարդ տեղում մահացել է

Արցախի ԱԻՆ-ում, հուլիսի 2-ին՝ ժամը 08:25-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Փառուխ համայնքի «Քարագլուխ» կոչվող տեղանքում տեղի է ունեցել ավտովթար, կան զոհեր և տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 08:24-ին Ասկերանի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և տեղ հասնելուց պարզել, որ ժամը 07:30-ի սահմաններում նշված տեղանքում Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի բնակիչ Ա. Քարամյանը (ծնվ 1963թ.) իր վարած «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենայով դաշտում աշխատելիս շրջվել է:

Պատահարի հետևանքով Նորագյուղ համայնքի բնակիչներ Ս.Ղահրամանյանը (ծնվ 2001 թ.) և Մ. Բարսեղյանը (ծնվ 2003 թ.) ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ՝ վարորդ Ա. Քարամյանին և ուղևոր՝ նույն համայնքի բնակիչ Ա. Հարությունյանին (ծնվ 2003 թ.) փրկարարները տեղափոխել են քաղաք Ստեփանակերտ՝ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվում է բավարար: