Նախիջևանի հատվածում բնակվող ադրբեջանցիները սովոր չեն նման լարված ռազմական իրավիճակի. Աշոտ Ասատրյան
Advertisement 1000 x 90

Նախիջևանի հատվածում բնակվող ադրբեջանցիները սովոր չեն նման լարված ռազմական իրավիճակի. Աշոտ Ասատրյան

Աշոտ Ասատրյանի հրապարակումը.

«Հայերը մեզ կոտորելու են» մոտավոր այսպիսի մթնոլորտ է տարածվել ադրբեջանական հասարակության մեջ։ Սոց․ ցանցերի տարբեր մեկնաբանություններից պարզ է դառնում, որ ադրբեջանական քարոզը իրոք խուճապային տրամադրություն է արթնացնում ու ադրբեջանցի քաղաքացիները լուրջ անհանգստություններ ունեն։

Հատկապես Նախիջևանի հատվածում բնակվող ադրբեջանցիները սովոր չեն նման լարված ռազմական իրավիճակի և իրենց համար առավել անհանգիստ ժամանակաշրջան է։ Վերջին դեպքերից հետո, երբ հայկական բանակի կրակից այրվեց ադրբեջանական այն դիրքը, որը առաջ էին տվել թշնամու բանակի զինվորները, բնակչության շրջանում կրկնապատկվեց պատերազմից վախենալու զգացողությունը։

Բնակչության անհանգստությունը իհարկե տեղին է, քանի որ ոչ մեկ չի ցանկանա, որպեսզի իր բնակավայրի հարակից տարածքներում պատերազմ սկսի։ Սակայն դրան գումարվում է նաև կեղծ քարոզարշավի իրական պատկերը, երբ ներկայացվում է, թե Նախիջևանի հատվածում ամբողջ տարածքը ադրբեջանական բանակի հսկողության տակ է, բայց հանկարծ պարզվում է, որ հայկական բանակը ունի հնարավորություն մի քանի կրակոցով ավիրել այդ «վերահսկող» դիրքերը։

Հիմա Նախիջևանի ռազմական ղեկավարությունը երկու խնդիր ունի՝ արտաքին հակառակորդի հետ հարաբերությունները և սեփական ժողովրդի վերաբերմունքը։