Չեմ ասում, որ ձեր հնչեցրած թվերը սուտ են, բայց եթե ուզում ենք ռեալ փոփոխություններ, պիտի վստահ լինենք, որ վիճակագրությունը ճիշտ է. Բաբկեն Թունյան
Advertisement 1000 x 90

Չեմ ասում, որ ձեր հնչեցրած թվերը սուտ են, բայց եթե ուզում ենք ռեալ փոփոխություններ, պիտի վստահ լինենք, որ վիճակագրությունը ճիշտ է. Բաբկեն Թունյան

Բաբկեն Թունյանի գրառումը. «Բիզնես Արմենիայի» (նախկինում՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ) տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը «Հրապարակի» հետ հարցազրույցում ասում է, որ անցած տարի 18 մլն դոլարի ներդրում են բերել Հայաստան։ Էս տարվա թիրախը 46 մլն դոլարն է, որից 15 մլն դոլարը արդեն բերել են (մինչև հեղափոխությունը):

Լրագրողի հարցին, թե ո՞ր ոլորտներում են կատարվել այդ ներդրումները, ո՞ւմ կողմից, պրն Ավակյանը պատասխանում է, որ այս պահին չի կարող մանրամասնել, որովհետև «ԿՈՆՖԻԴԵՆՑԻԱԼՈՒԹՅԱՆ խնդիր կա»:

Պրն Ավակյան, ի՞նչ կոնֆիդենցիալություն։ Կբացատրե՞ք՝ ներդրումների մասին տեղեկատվությունը ինչո՞վ է կոնֆիդենցիալ և ինչո՞ւ։ Ընդ որում, էնքան կոնֆիդենցիալ, որ անգամ ոլորտները չեք հրապարակում։

Ու երկրորդ հարցս. եթե կոնֆիդենցիալ է, ինչպե՞ս եք ասում, որ վերջում հրապարակում եք տվյալները։

Հիմա 2017-ը վերջացել է, խնդրում եմ, հրապարակեք, թե 2017 թվականի 18 մլն դոլարը ո՞ր ընկերությունների կողմից է ներդրվել ու որ ոլորտներում։ Որովհետև ձեր կայքում չգտա նման հաշվետվություն։

Չեմ ասում, որ ձեր հնչեցրած թվերը սուտ են, բայց եթե ուզում ենք ռեալ փոփոխություններ, պիտի վստահ լինենք, որ վիճակագրությունը ճիշտ է։ Իսկ էդ անհասկանալի կոնֆիդենցիալությունը միայն թուլացնում է վստահությունը։

Ու նաև հետաքրքիր է, թե էդ ներդրումները բերելու գործում ձեր կառույցը իրականում ի՞նչ մասնակցություն ու դերակատարություն է ունեցել։