Արցախի պետական համալսարանի հրավերով բուհում պարբերաբար դասախոսություններով հանդես են գալիս առաջատար մասնագետներ` անդրադառնալով տարբեր ոլորտների արդիական խնդիրների: Հունիսի 25-ին մեկնարկած հերթական դասընթացը, որն ավարտվել է հունիսի 29-ին, վարում էր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Վերջին հանդիպում-քննարկումը կլոր սեղանի ձևաչափով էր:Հիմնական շեշտադրումները կիբեռանվտանգության ու մեդիագրագիտության ապահովման շուրջ էր:






