Ռեժիսոր Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «Ռազմավարական դաշնակից երկրի երեսփոխանները ժպտալով լուսանկարվել են այն դիրքերում, ուր բարբարոսաբար գլխատվեցին, տանջամահ արվեցին դաշնակից երկրի ավելի քան 20 զինծառայող: Սա համարժեք է նրան, որ հայ պատգամավորները հպարտ լուսանկարվեին, սելֆի անեին ռուս օդաչուներին սպանած թուրքերի հետ: Այսպիսով, մեր աչքի առջև է ռազմավարական դաշնակցի դավաճանական դրսևորումը, այն էլ՝ ամենաբարձր մակարդակով»:
Հավելենք, որ լուսանկարում, ինչպես փոխանցում է armedia.am-ը, Եվրասիական շարժման ղեկավար Ալեքսանդր Դուգինն է, ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն և հայտնի ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն: