Այսօր կենտրոնական հավաքակայանում լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ Դավթյանն ասաց.
«Անմիջական պատերազմի վտանգ չկա: Սակայն միշտ էլ հայտարարվել է, որ ինչ-որ չափով այդ վտանգը կա: Զինված ուժերը ելնում են նրանից, որ ամեն րոպե կարող է պատերազմ սկսվել»,- ասաց Դավթյանը:
Հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին՝ վերադառնալ հայրենիք ու կատարել պարտքը հայկական բանակում, քանի՞ մարդ է արդեն հետևել, Դավթյանը պատասխանեց.
«Կոչից հետո ունենք մոտ 300 զինծառայող այս պահին, որից նվազագույնը 156 հոգին նախկինում զինծառայությունից խուսափածներն են, ովքեր ներկայացել են ու պատրաստ են իրենց ծառայությանը»:
Ամբողջությամբ՝ armtimes.com