ՌԴ Լիպեցկի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել՝ Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ: ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան տեղեկացմամբ՝ հուլիսի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում Լիպեցկ-Դանկով ավտոմայրուղում բախվել են «Hyundai Sonata» և «Volkswagen Passat» մակնիշների մեքենաները:
«Volkswagen Passat»-ում Հայաստանի 5 քաղաքացիներ են եղել: Պատահարի հետեւանքով ընտանիքի 4 անդամները, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխա, զոհվել են: Ընտանիքի հինգերորդ անդամը՝ 8-ամյա երեխան, տեղափոխվել է Լիպեցկի մարզային մանկական հիվանդանոց։
Բուժհաստատությունից Հայաստանի դեսպանությանը տեղեկացրել են, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: