Աղիքային վիրուսների ու մաքրության մասին քարոզ կարդալիս միգուցե աղբահանությունն էլ պատշաճ կատարեիք. Արմինե Հայրապետյան
Advertisement 1000 x 90

Աղիքային վիրուսների ու մաքրության մասին քարոզ կարդալիս միգուցե աղբահանությունն էլ պատշաճ կատարեիք. Արմինե Հայրապետյան

Արմինե Հայրապետյանի գրառումը.

Խիստ անհանգստացած եմ, հո քաղաքապետին բան չի՞ պատահել, կամ միգուցե Սանիտեկը շոգից հօդս է ցնդել…

Հարգելիներս, աղիքային վիրուսների ու մաքրության մասին քարոզ կարդալիս միգուցե աղբահանությունն էլ պատշաճ կատարեիք… Մոլդովական փ. 32/2, 32/4 39/3 և մի շարք այլ շենքերի տարածքի աղբավայրը արդեն տարածվում է բոլոր ուղղություններով, աղբամաններն իրենցից մի երեք անգամ ավել բեռ են կուտակել… Եթե էդ կողմերում ողջ արարածներ կան, զբաղվեք ձեր գործով… վճարները գանձելուց ՄՈՄ եք, իսկ թե ձեզ ով պիտի կարգի հրավիրի միայն Աստված գիտի… Ավելորդ եմ համարում ասել, թե ժամանակին չհեռացված աղբն ինչ հետևանքներ կարող է ունենալ… Սա ՆԱԵՒ երեխաներով խիտ բնակեցված տարածք է, ու բոլորին վերահսկել հնարավոր չէ:

#Sanitec#SanitekYerevan#Սանիտեկ#քաղաքապետարան#

Հ.Գ. Չգիտեմ էլ ոնց նշեմ… հուշեք, խնդրում եմ…