«Օլիմպավան»-ի միջադեպի կապակցությամբ Հրաչյա Ռոստոմյանը հրավիրվել է ՔԿ Մաշտոցի բաժին
Advertisement 1000 x 90

«Օլիմպավան»-ի միջադեպի կապակցությամբ Հրաչյա Ռոստոմյանը հրավիրվել է ՔԿ Մաշտոցի բաժին

«Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարզաբանումներ տալու նպատակով հրավիրվել է ՔԿ Մաշտոցի բաժին: Այս մասին Ֆեյսբուքյի իր էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիրյանը:

«Հրաչյա Ռոստոմյանը հայտնել է, որ նշված օրը ինքը մասնակցել է Օլիմպիական կոմիտեի կողմից հրավիրված նիստին. նիստը ավարտվելուն պես հեռացել է «Օլիմպավան»-ից»,- գրել է Ասիրյանը: