Սպորտում «Դուխովներն» ուժեղ էին «Արծիվներից», իսկ երազանքի հարցում միահամուռ են՝ ազատություն. Մեկ օր՝ «Աբովյան» ՔԿՀ-ում. aysor.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սպորտում «Դուխովներն» ուժեղ էին «Արծիվներից», իսկ երազանքի հարցում միահամուռ են՝ ազատություն. Մեկ օր՝ «Աբովյան» ՔԿՀ-ում. aysor.am

Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հուլիսի 3-ին կին դատապարտյալների համար կազմակերպվել էր մարզական միջոցառում:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության և Աբովյան քաղաքի քաղաքապետարանի հետ համատեղ ուժերով իրականացված մարզական միջոցառմանը կին դատապարտյալները իրենց ուժերը չափեցին վազքի, հեռացատկի, բազկամարտի, սեղանի թենիսի, դարթսի և վոլեյբոլի մրցումներում:

Թե ինչ է փոխվում այս միջոցառումներով դատապարտյալների կյանքում, «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Գայանե Վարդանյանը պատասխանում է. «Ավելի մոտիկ են կանգնում հասարակությանը, փակ դռների արանքից լույս են տեսնում իրենք ու հիմա նման միջոցառումներ հաճախակի են կազմակերպվում»։

«Աբովյան» ՔԿՀ-ում այս պահին կա 111 կին դատապարտյալ, սակայն  ոչ բոլորն են կարողանում մասնակցել միջոցառումներին. Խնդիրը երբեմն տարիքն է, առողջությունն  ու հաշմանդամություն ունենալը։

Ամբողջությամբ՝ aysor.am