Մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հանձնվել Ռազմական ոստիկանությանը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հանձնվել Ռազմական ոստիկանությանը

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում տարբեր մարզերի մի շարք մարդիկ հանձնել են իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Վանաձոր քաղաքի բնակիչ Ս.Ս-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել մեծ քանակությամբ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, դետանատորի ճոպաններ, տարբեր տրամաչափի փամփուշտներ և այլ զինամթերք):

Մեկ այլ դեպքով, Կոտայքի մարզի բնակիչ Վ.Հ-ն Երևան-Սևան մայրուղու հարակից ձորակից հայտաբերած մեծ քանակությամբ զինամթերքը կամովին հանձնել է ռազմական ոստիկանություն:

Հայտնաբերված զինամթերքների վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:

Ծանուցում. Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում: