Քաղաքացիները սպառնում են` ջրի դիմաց չենք վճարելու. մարդիկ օգնության են կանչում Փաշինյանին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Քաղաքացիները սպառնում են` ջրի դիմաց չենք վճարելու. մարդիկ օգնության են կանչում Փաշինյանին. armeniasputnik.am

Ամռան շոգին խմելու ջրից զրկված քաղաքացիները բոյկոտ են հայտարարել «Վեոլիա ջուր» ընկերությանը։

ՀՀ քաղաքացիները պայքար են նախաձեռնել ընդդեմ ջրամատակարարող «Վեոլիա ջուր» ընկերության։ Ֆեյսբուքում բացված «Բոյկոտ Վեոլիա ջուր» խմբի մասնակիցները բաց նամակ են հրապարակել և հայտնում են, որ չեն վճարելու «Վեոլիա ջրի» ոչ պատշաճ մատուցած ծառայությունների դիմաց։

«Ամեն շաբաթ իրականացվող ջրանջատումներ, ջրի նորմայից ցածր ճնշում, կասկածելի հաճախականությամբ վթարներ, բարձրահարկ շենքերի հարկերում ջրի բացակայություն և այդպես էլ լուծում չստացած բազմաթիվ խնդիրներ»,- գրում են օգտատերերը։

Բաց նամակի հեղինակները նաև դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին`նրա ուշադրությունը հրավիրելով խմելու ջրի խնդրի վրա և հորդորելով համապատասխան մարմիններին հանձնարարել քննություն իրականացնել`պարզելու, թե որքանով են ջրանջատումները համապատասխանում «Վեոլիա ջրի» ներկայացրած պատճառներին։

Հիշեցնենք` արդեն մի քանի օր է, ինչ շոգ եղանակային պայմաններում Երևանի մի շարք թաղամասերի բնակիչներ զրկված են ջրից։

«Վեոլիա ջուր» ընկերությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էր, որ Երևանի տվյալ թաղամասերի ջրամատակարարումն ապահովող Արարատյան պոմպակայանում վթար է տեղի ունեցել, և ընկերության աշխատակիցները փորձում են վերականգնել պոմպակայանի նորմալ աշխատանքը։

armeniasputnik.am