Ռուբեն Շուխյանի հրապարակումը.
Մտածում եմ, գոյություն ունեն արդյո՞ք մարդկային կերպարանքի անկման ինչ որ համամարդկային չափորոշիչներ՝ երբ հիմա պարզվում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկա տնօրենը առցանց կազինո է խաղացել Սփյուռքում ու Հայաստանում կոպեկ առ կոպեկ ժողովրդի կողմից հավաքված հիմնադրամի գումարների վրա:
Չգիտեմ արդեն՝ ինչ ասեմ: Ողջ աշխարհին միշտ մեղադրել ենք, ու միշտ էլ մեր աչքի մեջ մխրճված գերանը երբևէ չենք տեսել: Կարո՞ղ ենք վերջապես մաքրվել այս բազմադարյա տիղմից: