Լրագրող, հրապարակախոս Տիգրան Հակոբյանի հրապարակումը.
Այսօր ամբողջացավ այն ամենը, ինչը Նիկոլ Փաշինյանի հեղափոխության գերագույն նպատակն էր, վերջին գործողություններով ի հայտ եկան վարչապետի առաքելության բոլոր կոմպոնենտները՝ կոռումպացված ու օլիգարխիկ համակարգի ապամոնտաժում, ազատ ու արդար ընտրությունների անցկացման հիմքերի ապահովում, կրիմինալի վնասազերծում, մարտի 1-ի սպանդի կազմակերպիչների բացահայտում և պատիժ: Հասարակության հարյուրավոր այլ սպասումները կբավարարվեն թվարկածս կոմպոնենտների վերջնական կազմաքանդման դեպքում: Ու այդ կազմաքամնդման գործընթացը լի է բազմաթիվ սպառնալիքներով, մարտահրավերներով, աճող դիմադրությամբ: Կողքից ստատուսներով, երջանիկ բացականչություններով ոգևորված թամաշա անելը Նիկոլին արդեն բավարար չի: Փթած շենքի փլուզման փոշու ամպերը խեղդելու ու կուրացնելու են շատերիս: Կամք, ուժերի գերլարում պիտի ակնկալենք ոչ միայն վարչապետից, այլ յուրաքանչյուրս սեփական անձից: Պատրա՞ստ ենք… Չգիտեմ…
Արտաքինից կիրթ, խելացի, աշխատունակ Հայաստան հիմնադրամի տնօրենը նույնիսկ հետհեղափոխական այս օրերին լափում էր երկրի համար կոպեկ կոպեկ հավաքած հազարավոր հայերի փողերը… Քանի՞սն են մեզանից այդպիսիք: Էլի չգիտեմ…