Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՔԾ-ն պարտավոր է վերաորակել Միքայել Հարությունյանի մեղադրանքը
ՀՀ ՔՕ 300.1 Սահմանադրական կարգը տապալելը հոդվածը գործում է 2009 թվականից: Այսինքն, 2008-ի փետրվարի 23-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարված գործողության համար նա այդ հիմքով չի կարող պատասխանատվության ենթարկվել: ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը սահմանում է.
Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ:
Փաստացի Մարտի 1-ի գործով պետական պաշտոնյաները՝ նախագահ, նախարար, վարչապետ, առընթեր մարմնի ղեկավար և այլն, ՀՀ ՔՕ 309 հոդվածի 3-րդ մասի հիմքով՝ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՑՆԵԼԸ: Բարեբախտաբար այս դրույթը փոփոխության չի ենթարկվել»:
ՀՔԾ-Ն ՊԱՐՏԱՎՈՐ Է ՎԵՐԱՎՈՐԱԿԵԼ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԸՀՀ ՔՕ 300.1 Սահմանադրական կարգը տապալելը հոդվածը գործում…
Gepostet von Vahagn Hovakimyan am Mittwoch, 4. Juli 2018