ԱՄՆ-ից Հայաստանը լավից բացի բան չի տեսել. Սուրեն Սարգսյան
Advertisement 1000 x 90

ԱՄՆ-ից Հայաստանը լավից բացի բան չի տեսել. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանի հրապարակումը.

«Վերջին մի քանի տարիներին գիտական հարթությունում ուսումնասիրում եմ հայ-ամերիկյան հարաբերությունների պատմությունը։ Ուսումնասիրություններ եմ արել ԱՄՆ Ազգային արխիվում, Պետդեպի, Պենտագոնի և այլ պետական մարմինների գաղտնազերծված փաստաթղթերում, նախկին նախագագների անձնական արխիվներում։ Եկել եմ մի քանի կարևոր եզրահանգումների։ Սակայն դրանցից ամենակարևորը հետևյալն է. Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանը այս գերտերությունից լավից բացի, որևէ բան չի տեսել։ Որևէ վնաս, վտանգ, սպառնալիք չի եղել և սա փաստ է։ Անհերքելի փաստ։

Այսօր ԱՄՆ անկախության օրն է, որը ձեռք է բերվել ինքնորոշման իրավունքի և ժողովրդի կամաարտահայտման հիման վրա։
Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր նշում են այս տոնը»:



Նման նյութեր