Հիմնադրամի տնօրենը $100,000 ուղարկել է Նիգերիայի արքայազնին. armcomedy.com
Advertisement 1000 x 90

Հիմնադրամի տնօրենը $100,000 ուղարկել է Նիգերիայի արքայազնին. armcomedy.com

armsomedy.com-ի հումորը:

ԱԱԾ բերման ենթարկված «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը խոստովանել է, որ, բացի հիմնադրամի բանկային քարտով օնլայն կազինոներում խաղադրույքներ անելուց, նա $100,000 է ուղարկել որպես Նիգերիայի արքայզն ներկայացած ոմն Տ’չալլա Մ’բակուին։

Արա Վարդանյանը պարզաբանել է, որ պատրաստվում էր այդ գումարը իսկույն վերադարձնել «Հայաստան» հիմնադրամին, հենց արքայազնը կարողանար իրականացնել նամակում նկարագրված գործարքը։

«Տ’չալլային շտապ էդ $100,000 պետք էր, որ կարողանար հոր ժառանգությունը օֆշորներից հանել։ Իսկ այդ ժառանգությունը $60,000,000 էր կազմում, որի կեսը նա խոստացել էր ինձ։ Ես իմ կողմից ուզում էի հիմնադրամ ոչ թե $100,000 վերադարձնել, այլ դեռ մի բան էլ՝ $100,500»,- պատմել է Վարդանյանը ԱԱԾ օպերատիվ աշխատակիցներին։

Վարդանյանը շարունակում է պնդել, որ այդ գումարը ամեն րոպե կարող է նստել իր հաշվեհամարին։ «Տ’չալլան էդ տղեն չի, որ խաբի ինձ։ Ճիշտա, կես տարի անցելա, ինչ փողը ուղարկել եմ, բայց հավատում եմ, որ չի քաշի, արքայազն տղա է։ Ինչպես և հավատում էի, որ Իսպանիան կհաղթի Ռուսաստանին, երբ սփյուռքահայերի արած նվիրատվություններով խաղադրույք արեցի»,- հավելել է Վարդանյանը։

Նա խոստացել է Նիգերիայի հանգուցյալ արքայի ժառանգության կեսը ստանալուն պես փոխհատուցել սփյուռքահայ հայրենասերների գումարները․ «Անձամբ ամեն մեկին մի հատ էլ բացիկ կուղարկեմ՝ իմ ներողություններով»։

Հատված՝ Վարդանյանի ստացած նամակից․

«Բարև սիրելի: Ես լինում ձեր բարեկամ Նիգերիա արքայազն T’Challa M’Baku: Արդեն 30 years ու իմ հայրը King M’Bange accident զոհ: Այժմ նրա ամբողջ ժառանգություն 60 000 000 USD կարող հանել միայն ձեր օգնությամբ»։

armcomedy.com