Պետք է կասեցվի այդ անթիվ-անհամար մեդալ-շքանշանների անկանոն բաշխման գործընթացը
Advertisement 1000 x 90

Պետք է կասեցվի այդ անթիվ-անհամար մեդալ-շքանշանների անկանոն բաշխման գործընթացը

Ռուբեն Շուխյանի գրառումը. ««Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»,- գրում էր 1910-ին մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, և վերջին այս բացահայտումներից հետո սկսում ես ողջ խորությամբ հասկանալ, թե ինչ մարգարեական խոսքեր էին դրանք:

Այսօր այս հարցը տալիս են շատերը. իրոք, ինչու՞ էր այդքան վստահ եղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը, որ դեռ մինչև երեկ հիմնադրամի բանկային քարտից նորից շարունակում էր օնլայն խաղադրույքներ կատարել: Չգիտեմ, այդ հարցի պատասխանը թողնում եմ ձեզ, բայց ամեն դեպքում անբացատրելի է, թե ո՞նց կարելի էր տասը տարի շարունակ համահայկական հիմնադրամի տնօրեն կարգել, պարզվում է, տարրական խաղամոլի: Այնինչ այդ ոչ սովորական և յուրահատուկ պաշտոնին պետք է լիներ միայն ու միայն բացառիկ մաքրության և բարոյական բարձր հատկանիշներ ունեցող անձնավորություն: Չեմ կարծում, որ Հայաստանում նման մեկը չէր գտնվի՝ եթե իրոք ցանկանային փնտրել:

Հիմա էլ պարզվում է, որ նույն «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը 2015-ի դեկտեմբերին նախագահի կողմից պարգևատրվել է «Երախտագիտության մեդալով»: Այսքանից հետո ասենք միայն, որ երևի թե արդեն հաստատ հասունացել է, որ ժամանակավորապես պետք է կասեցվի այդ անթիվ-անհամար մեդալ-շքանշանների անկանոն բաշխման գործընթացը՝ մինջև այդ ամենի կանոնակարգումն ու նախկին շնորհվածների «ինվենտարիզացիան»»:



Նման նյութեր