Մոսկվայում սպանված հայերից մեկը՝ Ալեքսանյանի աշխատակից, հայտնի Ձկնկուլն է. newsbook
Advertisement 1000 x 90

Մոսկվայում սպանված հայերից մեկը՝ Ալեքսանյանի աշխատակից, հայտնի Ձկնկուլն է. newsbook

Քիչ առաջ Newsbook-ը տեղեկություն տարածեց, որ այսօր Մոսկվայում սպանված հայերից մեկը Արմեն Իսրայելյան է Ձկնկուլ մականունով հայտնի, որը նախկինում աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մոտ:

Տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվում: Արմեն Իսրայելյանի կինը՝ Քրիստինեն, հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ իր ֆեյսբուքյան էջում սույն դեպքի վերաբերյալ հետեւյալ գրառումն է կատարել:

«Ռուսաստանի իշխանությունների տրամադրած տեղեկատվությամբ՝ հայտնի է հոկտեմբերի 23-ին Մոսկվայում սպանված ՀՀ քաղաքացիների ինքնությունը: Առկա է գործով կասկածյալ, ով ներկայում գտնվում է հետախուզման մեջ»:

Սպանվածներից մեկն էլ ըստ ռուսական լրատվամիջոցների՝ 43-ամյա Էդուարդ Նշանյանն է:

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանն այսօր Ազգային ժողով չի գնացել:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, որը 2002-ից աշխատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանայնին պատկանող ընկերություններից մեկում, armtimes.com-ի թղթակցին պատմել էր, թե ինչպես է Ալեքսանյանն առեւանգել իրեն, խլել բիզնեսները: Մեր հրապարակումից հետո ՀՔԾ-ում մի քանի դրվագներով քրեական գործ հարուցվեց, սակայն Ձկնկուլը 19 օրվա մեջ 19 տարբեր հերքումներով հանդես եկավ՝ մեկ նշելով, թե խմած է հարցազրույց տվել, մեկ էլ՝ թե տեղյակ չի եղել, որ զրուցակիցը լրագրող է եղել, այլ իմացել է, որ «իր ընտանիքի անդամ է»:



Նման նյութեր