Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ. aysor.am
Advertisement 1000 x 90

Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՔԾ. aysor.am

Ազգային ժողովի  «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

«Այո, ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել Հատուկ Քննչական ծառայաություն», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը։

Պատգամավորը չցանկացավ այլ մանրամանսեր հաղորդել։

«Մանրամասների մասին գոնե երկու-երեք օր ես չեմ խոսելու», – ասաց Սարգսյանը։

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ պատգամավորից ստացել են հանցագործության մասին հաղորդում։

«Այս պահին, սակայն, մանրամասներ չեմ կարող ներկայացնել, առաջիկայում, եթե տեղեկություն լինի հրապարակման ենթակա, կտեղեկանցնեք», – ասաց Մ. Օհանջանյանը։

aysor.am