«Այսօր՝ հուլիսի 5-ի առավոտյան, Մինգեչաուրի ՋԷԿ-ի պահեստային տրանսֆորմատորներից մեկում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Հրդեհի արդյունքում այրվել է տրանսֆորմատորներից մեկի վառելիքի խողովակը, 400 քառակուսի մետր տարածքով տարածվել է տրանսֆորմատորային յուղը: Այլ տրանսֆորմատորներ պաշտպանված էին հրդեհից:
Ավելի վաղ՝ հուլիսի 3-ի գիշերը, Մինգեչաուրի ՋԷԿ-ի ենթակայաններից մեկի տրանսֆորմատորում տեղի է ունեցել վթար, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի դադարեցմանը երկրի 39 քաղաքներում և մարզերում, ներառյալ Բաքուն և Գյանջան»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աշոտ Ասատրյանը: