
Ինչպես գրում է Asekose.am-ին հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանը, բանակ կգնա հուլիսի 9-ին. ամառային զորակոչը մեկնարկել է հուլիսի 2-ից:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հերթական ուղիղ եթերում հայտարարել էր, որ իր 18-ամյա որդին՝ Աշոտը, առաջիկայում կմեկնի զինվորական ծառայության։ Իր հերթին Աշոտ Փաշինյանը նշել էր, որ դիմում է գրել, որպեսզի զինծառայությունը անցնի Արցախի Հանրապետությունում։