«Մենք հեռախոսազանգ ենք ստացել 093 177 471 հեռախոսահամարից, հուլիսի 4-ին, ժամը 22։49-ին։ Ահազանգողը պնդում էր, որ լուսանկարներ ունի Երևանի կենդանաբանական այգու տնօրենից, որոնց մեջ պատկերված է տնօրենը տարբեր կենդանիների հետ։
Մի քանի անգամ փորձեցինք ճշտել ինֆորմացիան, մեզ մի քանի անգամ զանգահարողը հաստատեց, որ ինֆորմացիան հաստատ է։ Ժամը 23։20-ին մենք հրապարակեցինք լուսանկարները։ Հուլիսի 5-ին, ժամը 01։15։ին, մենք հեռախոսազանգ ստացանք Բելգիայից, մեզ տեղեկացրեցին, որ լուսանկարում պատկերված անձը, ունի որսի թույլտվություն և չի հանդիսանում Ռուբեն Խաչատրյանը։
Բոլորիցդ ներողություն ենք խնդրում ապատեղեկատվություն տարածելու համար։ Հաջորդ անգամ, կփորձենք ավելի ճշտված ինֆորմացիա տրամադրել։ Կրկին անգամ ներողություն ենք խնդրում։ 093 177 471, այս համարից ենք ստացել ինֆորմացիան»,-գրել են ֆեյսբուքյան SOS խմբի անդամները՝ ներկայացնելով նաև Երևանի կենդանաբանական այգու տնօրենի տեսաուղերձը, որով նա պահանջում էր ապատեղեկատվության հերքում։