Տիգրան Պասկևիչյանի հրապարակումը.
Այսօր առավոտյան իմացա՝ կյանքից հեռացել է բանաստեղծ Նորայր Արզումանյանը։ Մի փորձեք փորփրել հիշողությունը. այս անունը ծանոթ չէ ձեզ։
Մարդ, որ սեփական կենսագրությամբ ապացուցել է անհնարին պայմաններում մարդ լինելու կարելիությունը։
Հեռավոր Բերքաբերում ոչ միայն ապրում էր անընդհատ կրակոցների ու հրթիռակոծությունների տակ, այլև ստեղծագործում ու փորձում էր պահպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը։
Մի անգամ հարցրի՝ ինչո՞ւ Երևան չտեղափոխվեցիք, ասեց՝ Էրևան իմ նման հազար օքմին (հոգի) կա։
Հազար մարդ, որ հազար տեսակ ձև է անում մտավորական ու մշակութային գործիչ երևալու, բայց իրականում չունի մտքի այն պարզությունը, որով օժտված էր բերքաբերցի մեծ բանաստեղծ Նորայր Արզումանյանը։
Բանաստեղծին նվիրված հատվածը «Վերսուս» ստուդիայի «Ուղղագրության կանոնները» ֆիլմում դիտեք 11։28 րոպեից։ Մեծ բավականություն կստանաք։