Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. «Սևան Ազգային պարկ»-ի անվտանգության 3 աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. «Սևան Ազգային պարկ»-ի անվտանգության 3 աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածներն են 23-ամյա Դավիթ Դավթյանը («կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ), 22-ամյա Արմեն Հակոբյանը («կրծքավանդակի ձախ մասի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ) և 22-ամյա Գուրգեն Համբարձումյանը («դեմքի քերծված վերքեր, վերքային արյունահոսություն, քթի սալջարդ, քթի կոտրվածք հարցականով» ախտորոշմամբ):

Փաստի առթիվ ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիիչ Անդրանիկ Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բոլոր վիրավորները «Սևան Ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության անվտանգության աշխատակիցներ են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել հանրային լողափին հարակից տարածքից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com