Կայքերն արգելափակելը վատ գաղափար ա, ուրիշ տարբերակ ա պետք մտածել. Միքայել Ղուկասյան
Advertisement 1000 x 90

Կայքերն արգելափակելը վատ գաղափար ա, ուրիշ տարբերակ ա պետք մտածել. Միքայել Ղուկասյան

Միքայել Ղուկասյանի հրապարակումը.

Սամվել Ֆարմանյանը ճիշտ է։ Նա ճիշտ է անկախ նրանից, որ 2014թ․-ին խաղադրույքներ էր արել կամ որ ՀՀԿ-ական է։ Բուքմեյքերների աշխատանքը պետք ա առնվազն խիստ սահմանափակել, գովազդը՝ արգելել, լոտո-կազինո ավտոմատները վերացնել։
Հայկական կայքերի ու TV գովազդի զգալի մասը բուքմեյքերներն են, սխալ ա տենց։ Հայաստանում տարեկան 200 մլն դոլարի խաղադրույք չպիտի անեն։

Ասում են՝ աշխատատեղեր են ստեղծում ու հարկեր վճարում։ Բայց ախր նաև աշխատատեղեր են ստեղծում՝ շուկայից վերցնելով որակավորված մասնագետների։ Ծրագրավորողը զբաղվում ա կազինոյի ծրագիր գրելով, ոչ թե, օրինակ, նոր PicsArt ստեղծելով։ Ու էդ էն դեպքում, որ Հայկական IT ընկերությունների 77%-ը դժգոհում ա բարձր որակավորում ունեցող մասնագետների պակասինց։ Կամ, օրինակ, մարքեթոլոգը ոչ թե հայկական ապրանքները վաճառելու վրա ա աշխատում, այլ մտածում նոր տարբերակներ, որ մարդիկ շատ խաղադրույք անեն։

Լրիվ արգելելը միանշանակ ճիշտ չի, բայց պետք ա խիստ սահմանափակել։ Իսկ կայքերն արգելափակելը վատ գաղափար ա, ուրիշ տարբերակ ա պետք մտածել։ Որովհետև եթե էդ տեխնիկական հնարավորությունը ստեղծվի, կարա հետագայում ուրիշ ոչ էդքան լավ բաների համար էլ օգտագործվի։