Իզաբելլա Աբգարյանի հրապարակումը.
Վարչապետի այսօրվա հարցուպատասխանի ձևաչափը ինձ շատ դուր եկավ:
Առհասարակ, կարևոր է հենց իր անմիջական կապը ժողովրդի հետ:
Որքան էլ լավ աշխատի թիմդ, կապը պիտի անձամբ զգաս ու պահես:
Իհարկե, հնարավոր չէ բոլորին արձագանքել, բոլոր հարցերին պատասխանել, բայց հաստատ հնարավոր է այսօրվա պես ձևաչափով հանդիպել մարդկանց, հնարավոր է թեկուզ գիշերը մեկ ժամով մտնել ՖԲ ու անցնել ակտիվ էջերով, որոնք ոչ թե ծափ տվող են, այլ՝ նաև քլնգող, ահազանգող:
Հազարավոր խնդիրներ չէին կուտակվի ու մի մեծ սև ամպ դառնա, եթե նախորդ իշխանությունը ականջ դներ բողոքավորներին, այլ ոչ թե համարեր «հավերժ ընդդիմադիր ու մուննաթ եկող»: