Ինչպե՞ս են Facebook-ը, Twitter-ը և Snapchat-ը կախվածություն առաջացնում իրենց օգտատարերի մոտ
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս են Facebook-ը, Twitter-ը և Snapchat-ը կախվածություն առաջացնում իրենց օգտատարերի մոտ

BBC հեռուստաալիքով թողարկված Panorama վավերագրական ֆիլմի հեղինակներն իրենց նախագիծը նվիրել են ուսումնասիրությանն այն մասին, թե ինչպիս են այնպիսի տեխնոլոգիական հսկաները, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը և Snapchat-ը, կախվածություն առաջացնում իրենց օգտատերերի մոտ, հաղորդում է IT-world-ը՝ վկայակոչելով Business Insider-ը:

Ֆիլմը հիմնված է Սիլիկոնյան հովտից ինսայդերների հետ հարցազրույցների վրա, որոնք պնդում են, որ սոցիալական մեդիա ընկերություններն իրենց հարթակները մշակելիս միտումնավոր կերպով տարբեր տեսակի մեթոդներ են կիրառում, որոնք թույլ են տալիս կախվածություն առաջացնել:

Այդպես, օրինակ, կայքերի անվերջ ցուցադրման հեղինակ Ազա Ռասկինը հայտնել է.  «Նրանք կարծես վարքային կոկաին են հորինել և ուղղակի ցանում են այն ձեր ինտերֆեկսի վրա: Եվ դա այն է, ինչը ձեզ ստիպում է կրկին ու կրկին սիրել»: Jawbone-ի և Mozilla-ի նախկին ղեկավարը հավաստիացնում է, որ տեխնոլոգիական ընկերությունները մշտապես վերլուծում են մարդկանց վարքագիծը՝ պարզելու, թե ինչպես ստիպել նրանց կախվածության մեջ հայտնվել, օրինակ` կրկնելով կոճակի գույնը և ձևը, «ինչպես Facebook-ինն է»: Այս կոճակի համահեղինակ Լիա Պերլմանը խոստովանել է, որ ինքը ևս այժմ կախվածություն ունի:

«Երբ ես մի րոպե ազատ ժամանակ են ունենում, գնում եմ  Facebook-ը ստուգելու»: Ֆեյսբուքի նախկին ինժեներ Սանդի Պարաքիլասը, ով Cambridge Analytica-ի  հետ կապված սկանդալից հետո հաճախ և հաճույքով  քննադատում է նախկին գործատուին՝ գաղտնիության քաղաքականությանը չհետևելոը համար, նշում է, որ «տեխնոլոգիական հսկաները բիզնեսի մոդել ունեն, որը նախատեսված է ձեզ կախվածության մեջ գցելու և ձեր կյանքից այնքան ժամանակ խլելու, որքան որ հնարավոր է, իսկ հետո՝ վաճառել դա գովազդատուներին»:

Այս մեղադրանքները, սակայն, անպատասխան չեն մնացել: Facebook-ի մամուլի խոսնակն արդեն իսկ մեկնաբանություններ է հնչեցրել հատուկ Business Insider-ի համար. «BBC-ի ֆիլմի արտադրության ընթացքում առաջացած մեղադրանքները ճշգրիտ չեն: Facebook-ը և Instagram-ը նախևառաջ նախագծված են մարդկանց մտերմացման համար: Դուք կարող եք շփվել ձեր սիրելիների հետ, ովքեր հեռու են, կարող եք միանալ այն մարդկանց համայնքին, որոնք կիսում է ձեր հետաքրքրությունները կամ պարզապես կարևոր են ձեզ համար: Այս նպատակն դրված է մեր ցանկացած դիզայներական նախագծի կենտրոնում»:

news.am